Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԿԱՊԱՆԻ ՇՄԱՎՈՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

16.07.2014

Հուլիսի 16-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանի և Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հետ այցելել է Կապանի քաղաքապետարանի Շմավոն Մովսիսյանի անվան թանգարան: Թանգարանի տնօրեն Արմեն Գևորգյանը հյուրերին ներկայացրել է հաստատության աշխատանքները և իրազեկել նորոգման աշխատանքների ընթացքի մասին: Թանգարանը հիմնադրվել է 1960-ական թվականներին Կապանի պատվավոր քաղաքացի, հայտնի վավերագրող Շմավոն Մովսիսյանի կողմից, որի մահից հետո հաստատությունը անվանակոչվել է նրա անունով: Այստեղ՝ լուսանկարների ու տեսանյութերի պահոցում, ամբարված են Կապանի հիշարժան օրերի տարեգրությունը՝ սկսած նախորդ դարեսկզբից: Թանգարանում կազմակերպվել են նպատակային ցուցադրություններ, որոնցից առանցքայինը նվիրված է Կապանի տարածաշրջանի զոհված ազատամարտիկներին: Մարզպետը գոհունակություն հայտնեց աշխատանքների ընթացքի վերաբերյալ և խոստացավ աջակից լինել բոլոր ուշագրավ նախաձեռնություններին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11