Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

25.07.2014

Հուլիսի 25-ին Սյունիքի մարզպետարանում տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի քննարկում: Քննարկմանը մասնակցել են համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ և մարզպետարանի աշխատակիցներ: Բացման խոսքում Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նշել է, որ երկրի հիմնական փաստաթուղթը՝ Սահմանադրությունը, ևս կենդանի օրգանիզմ է և ժամանակ առ ժամանակ բարեփոխման կարիք ունի և անհրաժեշտ է այն համապատասխանեցնել ներկա իրողություններին ու արժեհամակարգին: Այնուհետև խոսքը փոխանցվել է օրվա հիմնական բանախոսներին՝ ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Գեորգի Կուտոյանին և Վարդան Պողոսյանին: Նրանք ներկայացրել են բարեփոխումների անհրաժեշտությունը, առաջարկվող փոփոխությունների ուղղությունները, խոցելի հարցերը և ակնկալվող լուծումները: Այնուհետև ներկաները հանդես են եկել հարցադրումներով, որոնք առավելապես վերաբերվել են ՏԻՄ և մարզային կառավարման արդյունավետությանը, համայնքների խոշորացմանը, դատաիրավական համակարգին և այլ հարցերի: Հանդիպման վերջում Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը շնորհակալություն է հայտնել անկաշկանդ քննարկման համար և հույս հայտնել, որ բարձրացված հարցերը կդառնան մասնագիտացված հանձնաժողովի ուշադրության առարկա և տեղ կգտնեն վերջնական որոշումներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11