Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԷՐ

29.07.2014

 Նախագահ Սերժ Սարգսյանն հուլիսի 27-ին Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել է ՀՀ Նախագահի մրցանակի համար արդեն ավանդաբար՝ տասնմեկերորդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2014թ. եզրափակիչ փուլի մրցումները:«Լավագույն մարզական ընտանիք-2014» մրցույթն անցկացվել է երեք փուլերով, չորս տարիքային խմբերով՝ 6-7 մրցաձևերում: Այս տարի մրցույթին մասնակցել է 2067 ընտանիք Հայաստանի Հանրապետությունից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից (նախորդ տարի՝ 2041 ընտանիք): Եզրափակիչ փուլ է անցել նախնական փուլերը հաջողությամբ հաղթահարած 144 ընտանիք:Մրցույթի եզրափակիչ փուլում այս տարի առաջին անգամ մասնակցում է նաև հաշմանդամ ունեցող 16 ընտանիք՝ Հայաստանի Հանրապետության մարզերից, Երևան քաղաքից և Արցախից: Հանրապետության Նախագահը շնորհավորել է «Լավագույն մարզական ընտանիք-2014» մրցույթի հաղթողներին, հանձնել վկայագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ, ինչպես նաև գավաթներ՝ առավելագույն միավորներ հավաքած չորս տարիքային խմբերում միասին վերցրած, մրցույթի ընդհանուր հաշվարկով 1-3-րդ տեղերը գրաված Երևանի, ԼՂՀ և ՀՀ մարզերի պատվիրակությունների ղեկավարներին: Մրցույթի եզրափակիչ փուլ անցած 144 ընտանիքի երեխաները Նախագահի կողմից պարգևատրվել են նաև մարզահագուստով և նվերներով: Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է «Մարզական ընտանիք» մրցույթի ինչպես հաղթողներին, այնպես էլ բոլոր մասնակիցներին, նշելով, որ այսպիսի մրցույթներում պարտվողներ չեն լինում՝ հաղթում են բոլորը: Սյունիքից այս տարի մարզային փուլին մասնակցել է 30 ընատնիք, որից 12-ը ստացել էր եզրափակիչին մասնակցելու իրավունք: Տարիքային առաջին խմբում 2-րդ տեղ է զբաղեցրել Էրիկ Նուրիջանյանը և պարգևատրվել 400.000 դրամով: Սպորտաձևերի պայքարում Սյունիքը ներկայցնող Վոլոդյա և Նորայր Սահակյանները ճանաչվել են հաղթող, երկուական էլ զբաղեցրել են 2-րդ և 3-րդ տեղեր: Մասնակից 12 թիմերի պայքարում Սյունիքը զբաղեցրել է 5-րդ տեղը: Մրցույթին ներկա Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը շնորհավերել և նվերներ է հանձնել սյունեցի մասնակիցներին և հույս հայտնել, որ հաջորդ տարի կունենանք ավելի լավ արդյունքներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11