Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԷՐ

29.07.2014

 Հուլիսի 25-ին աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Մարզպետարանում նա հանդիպել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին: Քննարկվել են ոլորտին առնչվող հարցեր: Սյունիքի մարզպետը նշել է, որ անցել են ժամանակները, երբ արտադրություն կազմակերպելու համար անտեսվում էր բնապահպանական բաղադրիչը: Նա կարևորել է  համաձայնեցված գործակցությունը նախարարության հետ: Նախարար Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել նախարարության Սյունիքում տեղակայված ստորաբաժանումների աշխատանքին Սյունիքի մարզպետի ցուցաբերած աջակցության համար: Մարզպետարանում կայացած հանդիպմանը հաջորդել է մարզպետի ու նախարարի այցը ՀՀ ԲՆ հարավային ջրավազանային տարածքային բաժնի վարչական տարածք, որտեղ կայացել է նախարարի ու մարզպետի հանդիպումը ՀՀ ԲՆ Սյունիքի ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ: Նախարարը նշեց, որ հետևողական ու գործակցային մթոլորտում պետք է հետամուտ լինել խնդիրների լուծմանը: Հանդիպման ժամանակ նախարարը ներկաներին ներկայացվել է ,,Զանգեզուր,, կենսոլորտային ՊՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Նորայր Հարությունյանին: Սյունիքի մարզպետը հույս է հայտնել, որ նախարարության ստորաբաժանումների հետ աշխատանքը կլինեի արդյունավետ ու կտա ցանկալի արդյունք:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24