Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԷՐ

31.07.2014

 Հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության շրջանակներում հուլիսի 27-ին աշխատանքային այցով ԼՂՀ-ում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Վերջին շրջանում հակառակորդի ակտիվացման փորձերի հետ կապված` պաշտպանության նախարարը անձնակազմին տվել է մեթոդական ցուցումներ և առաջադրել համապատասխան խնդիրներ: Աշխատանքները հուլիսի 30-ին շարունակվել են Սյունիքի մարզում: Պաշտպանության նախարարին Սյունիքում բարձրաստիճան հրամանատարներից բացի ուղեկցում էր Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Բանակային ստորաբաժանումների աշխատանքներին տեղում ծանոթանալուց և հանձնարականներ տալուց հետո քննարկվել են ՊՆ-Սյունիքի մարզպետարան գործակցության հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24