Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
31.07.2014

Գորիսի նորընտիր քաղաքապետ Վաչագան Ադունցը լիազորությունները ստանձնելուց հետո ծանոթանում է համայնքային կառույցների աշխատանքներին ու խնդիրներին: Միաժամանակ, նախանշվում են ապագա ծրագերը: Այս մասին Գորիսի համայնքի ղեկավարը տեղեկացրեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին, Սյունիքի մարզպետարանում, հուլիսի 31-ին կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ: Սյունիքի մարզպետը կարևորեց աշխատանքներին նոր որակ տալու, նպատակային ու արդյունավետ ծրագեր իրականացնելու հարցերը: Վահե Հակոբյանը նշեց, որ մարզային իշխանությունը անարձագանք չի թողնելու որևէ փաստարկված ու արդարացված ծրագիր: Առկա խնդիրները ևս պետք է համակարգված լուծում ստանան, հատկապես ավագանու հետ աշխատանքը, նշեց Սյունիքի մարզպետը: