Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

31.07.2014

 Գորիսի նորընտիր քաղաքապետ Վաչագան Ադունցը լիազորությունները ստանձնելուց հետո ծանոթանում է համայնքային կառույցների աշխատանքներին ու խնդիրներին: Միաժամանակ, նախանշվում են ապագա ծրագերը: Այս մասին Գորիսի համայնքի ղեկավարը տեղեկացրեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին, Սյունիքի մարզպետարանում, հուլիսի 31-ին կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ: Սյունիքի մարզպետը կարևորեց աշխատանքներին նոր որակ տալու, նպատակային ու արդյունավետ ծրագեր իրականացնելու հարցերը: Վահե Հակոբյանը նշեց, որ մարզային իշխանությունը անարձագանք չի թողնելու որևէ փաստարկված ու արդարացված ծրագիր: Առկա խնդիրները ևս պետք է համակարգված լուծում ստանան,  հատկապես ավագանու հետ աշխատանքը, նշեց Սյունիքի մարզպետը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24