Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ ԱՅՑԵԼԵԼ ԷՐ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

01.08.2014

 Սիսիանի տարածաշրջանը հացահատկի շտեմարան է և մենք մարզպետի հետ փորձում ենք այդ ներուժը ամբողջությամբ նպատակին ծառայացնել: Այսպես ձևակերպեց ոլորտի հեռանկարային ծրագիրը՝ Սյունիքի մարզում, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, օգոստոսի 1-ին աշխատանքային այց կատարելով Սիսիանի տարածաշրջան: Նախարարին ուղեկցում էր Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Մարզպետի համոզմամբ, Սյունիքում գյուղոլորտի զարգացման հնարավորությունները մեծ են, սակայն առանց պետության աջակցության դժվար է հասնել ցանկալի արդյունքի: Վահե Հակոբյանի ասելով՝ անցյալ տարի փորձարկվել են Սյունիքին առավել հարմար սերմացուները և ընտրվել են այն տեսակները, որոնք թույլ կտան բարձր վերարտադրություն ապահովել: Նախարարը տեղեկացրեց, որ կառավարության գյուղատնտեսության աջակցության ծրագրերը արդյունավետ էին ու դրանք շարունակական են լինելու, քանի որ նման հանձնարարական է տվել ՀՀ նախագահը: Ավելին՝ առկա ծրագրերին ավելանալու են նորերը: Բարձր բերքը հույս է ներշնչում, որ գալիք տարի առավել մեծ ցանքատարածություններ են մշակվելու: Նախորդ տարի մեկ հեկտար դաշտից միջինը հավաքվել է 31,5 ցենտներ բերք, այս տարի ակնկալվում է, որ ցուցանիշը ավելի բարձր կլինի: Վահե Հակոբյանը նշեց, որ արդեն սկսվել է աշնանացանի նախապատրաստական գործընթացը և պետության հատկացրած միջոցները արդյունավետ տնօրինելու եղանակով փորձ է արվելու մեծացնել մշակվող հողերի ծավալները: Գյուղնախարարը և Սյունիքի մարզպետը, բացի հացահատկի ցանքատարածություններում բերքահավաքին ծանոթանալուց, այցելեցին ,,Տատնի,, հանքային ջրերի գործարան և ծանոթացան արտադրական գործընթացին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24