Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՅՑԵԼ ԷՐ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

04.08.2014

ՀՀ արդարադատոթյան  նախարար Հովհաննես Մանուկյանի օգոստոսի 2-ից 3-ը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի մեկնարկը տրվել է Գորսիսի քաղաքապետարանում՝ քաղաքացիների ընդունելությամբ:  Նախարարի հաջորդ այցը ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ էր, որտեղ պայմաններին ծանոթանլուց հետո, հանձնրականներ է տվել հիմնարկի պետին և այցելել Սյունյաց թեմի առաջնորդարան: Թեմի առաջնորդ Տեր Մակարին հանդիպելուց հետո, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ, Հովհաննես Մանուկյանը այցելել է Գորիսի բժշկական կենտրոն: Այստեղ նախարարը ի պատասխան իրեն հասցեգրված նամակ-խնդրանքի բուժում ստացող Արսենին նվիրել է հեծանիվ, մնացած երեխաներին քաղցրավենիք: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը 9 նորածինների նվիրաբերել է 100-ական դոլար և բոլորին մաղթել շուտափույթ ապաքինում: Աշխատանքային այցի հաջորդ օրը Սյունիքի մարզպետարանումնախարարը հանդիպել է նախարաության Սյունիքի մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչներին և Սյունիքի մարզպետի հետ կազմակերպել քաղաքացիների ընդունելություն, որին հաջորդել է Արծվանիկ գյուղում՝ տարեցների խնամքի կենտրոն այցելությունը և Սիսիանում՝ արվեստագետ Աշոտ Ավագյանի հանդիպումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24