Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՌԱՋՆԱՊԱՀ ԴԻՐՔԵՐ

04.08.2014

 Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը օգոստոսի 2-ին այցելել է հայ ադրբեջանական շփման գծի առաջնապահ դիրքեր: Մարզպետին ուղեկցել է ՀՀ ՊՆ բանակային զորամիավորման հարամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: Վահե Հակոբյանը հանդիպել է ծառայութուն իրականացնող զինվորներին ու սպաներին, նվերներ հանձնել և մաղթել բարի ծառայություն: Այցին հաջորդել է Սյունիքի մարզպետի հայտարարությունը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

 Սիրելի հայրենակիցներ.

Հայ զինվորի թիկունքը ամուր պահելու հանձնառություն ունենք: Քանի օր է հախուռն մտքերի հեղեղ է, մեկ` ցավ ու կսկիծ, մեկ` հպարտություն: Սահմանների պատրեզամը ստիպում է այլ աչքերով նայել այն ամենին ինչ կատարվում է շուրջդ: Մի բանում համոզված էի, որ այսօր մեր երկրի իրական հերոսի` զինվորի, կողքին պետք է լինենք: Ուրախ եմ, որ առավոտյան հաղթահարացենիք բոլոր դժվարությունները և դարձյալ առաջնագծում էինք, մեր զինվորի ու երկրի իրական հերոս պահապանի կողքին: Առաջնագծում շատ եմ եղել, բայց ոչ նկարվեու համար, այսօր այլ զգացողություն ունեի` ուզում էի, որ բոլորը ու հատկապես մեր զինվորի դիմած կանգնած ասկյարը իմանա, որ մենք միակամ ենք, որ մեր զինվորը ամուր թիկունք ունի, որ պետք եղած ժամանակ մենակ չի լինելու: Թշնամին զենք է գնում` նոր ու ժամանակակից, բայց որևէ զենք չի կարող դիմակայել մեր միասնությանը: Այսօր այդ միասնությունը ի ցույց դնելու պահն է: Դարձյալ ասեմ` ներսում թշնամիներ չփնտրենք ու միասին պահենք սահմանը: Նաև դժվարությամբ եմ զսպում, որ չդիմեմ նրանց ովքեր երկար ժամանակ ասում էին, թե մեր բանակը չի կարողանալու կատարել իր առջև դրած խնդիրները: Ուզում եմ հավատալ, որ այս օերեին նաև նրանք հասկացան` իրողությունը այդպիսին չէ, ինչպես կարծել են ու ոչ միայն կարող է` այլ սպասվածից ավելին է: Ցավոք, հարկ եղավ գործնականում ապացուցել ակնհայտ իրողությունը և վճարել սահման պահելու գինը, իսկ գինը թանկ է` շատ թանկ: Թեկուզ մեկ զինվորի կյանք զոհասեղանին դնելով: Հայ զինվոր` քեզ բարի ծառայություն, օջախիդ ու ընդանիքիդ հաջողություն, ազգիս խաղաղություն, նահատակ զինվորիդ էլ հավերժ փառք…
                                                                             ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ  ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36