Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

06.08.2014

Օգոստոսի 6-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ գյուղատնտեսական համատարած հաշվառման աշխատանքների նախապատրաստման և անցկացման մարզային առաջին նիստը, որին մասնակցում էր ՀՀ ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանը : Նիստին ներկա էին մարզի քաղաքային ու գյուղական համայնքների ղեկավարներ, մարզպետարանի, քաղաքապետարանի ու ոստիկանության աշխատակիցներ: Ստեփան Մնացականյանը նախ շնորհակալություն հայտնեց համայնքների ղեկավարներին`2011թ անցկացված մարդահամարի աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու համար, ապա անդրադարձավ հոկտեմբերի 11-31-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառմանը: << Գործընթացը բավականին բարդ է և պատասխանատու: Այն իրականացնելու համար անհրաժեշտ է համայնքների ղեկավարների անմիջական մասնակցությունն ու հետևողականությունը>>,- ասաց ազգային վիճակագրական ծառայության նախագահը: Նա մանրամասն ներկայացրեց գյուղատնտեսական համատարած հաշվառման նպատակը, կարևորությունը, նախապատրաստական աշխատանքների ընթացքը, խոսեց մարզային հանձնաժողովների ու համայնքների կողմից ցուցաբերվելիք օժանդակության մասին: Սրանք էլ հանդիսանում էին օրակարգի 4 հարցերը: Նախնական տվյալներով մարզում 3 ամիս տևողությամբ պետք է աշխատի 218 հաշվարար`114 000 դրամ աշխատավարձով (ներառյալ սոցվճարները): 4 ամսով կձևավորվի 6 հաշվառման տեղամաս և հրահանգչական 43 տեղամաս:Հաշվարարների թեկնածուներին գյուղապետերը պետք է նախապես ներկայացնեն ԱՎԾ Սյունիքի մարզային կենտրոն: Համայնքների ղեկավարների խնդիրն է նաև ստուգել փողոցների ու թաղամասերի անվանատախտակների առկայության իրավիճակն ու շենքերի, շինությունների և բնակարանների համարանիշների առկայությունը:Ավելացնենք, որ ծրագիրը ֆինանսավորվում է կառավարության պահուստային ֆոնդից:Աշխատանքային խորհրդակցության վերջում Սյունիքի մարզպետի տեղակալ Աշոտ Մարդյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանին նախատեսված աշխատանքները հանգամանալից ներկայացնելու և բարձրացրած հարցերին սպառիչ պատասխաններ տալու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36