Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ Է

11.08.2014

 Օգոստոսի 11-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը աշխատանքային այցով ժամանել է Սյունիքի մարզ: Նախարարի այցը մեկնարկեց ՀՀ Սյունիքի մարզպետարանում կայացած խորհրդակցությամբ: Սյունիքի մարզպետի տեղակալ Աշոտ Մարդյանը ողջունելով նախարարին ու նրան ուղեկցող պատվիրակությանը, հույս հայտնեց, որ նախարարի հետ անկաշկանդ քննարկման արդյունքում կբարձրացվեն այն ցավոտ հարցերը, որոնց լուծումը թույլ կտան նոր որակի հասցնել Սյունիքի մարզական ձեռքբերումները: Նախարարը ևս դիմեց ներկաներին առաջարկելով` դիմել այն հարցերով, որոնց լուծումը տեղական ուժերով հնարավոր չէ: Պատասխանելով մարզադպրոցների պատասխանատուների հարցերին Գաբրիել Ղազարյանը  նշեց, որ եթե անգամ լիարժեք բոլոր խնդիրները միանգամից լուծել հնարավոր չէ, ապա նվազագույն աշխատանքային պայմաններ կարող են ապահովել: Նա նաև խոստացավ տեղում ծանոթանալ բարձրացված խնդիրներին: Աշխատանաքային խորհրդակցությունից հետո նախարարը այցելեց Սյունիքի մարզադպրոցներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36