Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ

12.08.2014

     Սիրելի երիտասարդներ.

 Շնորհավորում եմ երիտասարդության միջազգային օրվա կապացությամբ: Մշտապես կարևորել եմ երիտասարդության դերը: Վստահ լինելով, որ հենց այդ ուժն է լինելու մեր ապագա հաղթանակների հիմնական ծանրությունը կրող շարժիչ ուժը: Այս համոզմունքն ունեմ, քանզի երիտասարդության է բաժին ընկնում սահմանները պահելու, քաղաքացիական հասարակություն ստեղծելու, ժամանակին համահունչ քայլելու և հայրենասիրության ջահը բարձր պահելու բեռը: Ընթացիկ տարին մեր մարզի համար խորհրդանշանական է: ՀՀ պատմության մեջ առաջին անգամ երիտասարդական մայրաքաղաքների մրցույթում` Սյունիքի մարզի Սիսիան քաղաքը դարձավ ՀՀ առաջին երիտասարդական մայրաքաղաքը: Այս առիթը խթան եղավ լրացուցիչ ուշադրություն հրավիրել մեր գողտրիկ, կյանքով լեցուն քաղաքի հանդեպ: Ի պատիվ սյունեցի երիտասարդների՝ նրանք բազմաթիվ միջոցառումներով փորձում են արժանի լինել այդ կոչմանը: Հասկանում եմ, որ այս ամենի կողքին կան բազում չլուծված հարցեր, հատկապես երիտասարդության զբաղվածությունը դարձել է լուծման կարոտ հարցերի օրակարգի թիվ մեկ խնդիրը: Ինչևէ, մեր խնդիրները ինքներս ենք լուծելու: Դրանք չեն անտեսվելու ու ցանկացած փոքր իսկ հնարավորություն օգտագործելու ենք ոչ թե կարգախոսային, այլ կատարված աշխատանքով, երիտասարդության ինքնդրսևորման պայմաններ ստեղծելու համար: Ձեզ ուժ՝ կորով, նպատակասլացություն և անձնական երջանկություն եմ մաղթում. եղեք լավատես ու հետևողական:

                                                                  Հարգանքով` Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36