Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՒՂԵՐՁԸ ՔԱՋԱՐԱՆՑԻՆԵՐԻՆ

21.08.2014

 Սիրելի քաջարանցիներ.
Անգամ եթե ցանկանամ դիմել պաշտոնապես՝ չի ստացվի, իսկ կեղծել՝ չեմ ուզում: Ես՝ ձեզնից մեկն եմ, Քաջարանն էլ հավասարապես նաև իմ տունն է: Մի քանի տասնամյակի կենսագրություն ունեցող քաղաքը, գուցե պատմաբանին չի հետաքրքրի, բայց մեզ համար, մեր քաղաքի յուրաքանչյուր օրն՝ անգին է: Քաջարանը իրենց քրտինքով կառուցել են մեր պապերը: Այսօր մենք փորձում ենք ընդամենը լինել իրենց արժանի ժառանգորդներ: Քաջարանը ավանդույթների քաղաք է: Այն սովորեցնում է հարգանք մեծի ու աշխատանքի հանդեպ: Մեզ համար՝ հայրենիքին նվիրվելը, պետականությունը, պատվախնդրությունը, ընկերությունը, հավատարմությունը ու շատ այլ առաքինի արժեքներ, միայն խոսքեր չեն: Դա` ապրելակերպ է: Այս և շատ այլ ձեռքբերումների համար. պարտական ենք ոչ միայն քաղաքի, այլ հանրապետության արդյունաբերության զարկերակին՝ ԶՊՄԿ-ին: Ընկերություն, որի պատմությունը գրեթե նույնանում է ինչպես քաղաքի, այնպես էլ բոլորիս կյանքի ուղուն: Երբ գործարկվեց՝ ծանր էր, բայց կամքով արի մեր մեծերը, իրենց անդավաճան համոզմունքով, հասան ցանկալի արդյունքի: Ծանր էր նաև անկախության առաջին տարիներին, բայց էլի դիմացանք: Այսօր ԶՊՄԿ-ն համաշխարհային հանքարդյունաբերության գոհարներից է: Այս ձեռբերման համար շնորհակալություն եմ հայտնում հայրենանվեր ընկերության բոլոր աշխատողներին: Համոզված եմ, որ նոր էջեր են գրվելու քաջարանաստեղծ ընկերության տարեգրքում: Ավանդույթի ուժով ԶՊՄԿ-ը մշտապես եղել է քաղաքի կողքին, մեզանում ամոթ է համարվում, որ Քաջարանում ինչ որ բան ստեղծվի դրսի ուժերով: Վստահ եմ, որ այս ամենը շարունակվելու է, քանզի քաղաքի տեր քաջարանցին դաստիրակվել է հենց այս համոզմունքով: Ցավում եմ, որ աշխատանքի բերումով այսօր Ձեզ հետ չեմ, հայցում եմ բոլորիդ ներողամտությունը ու անկեղծ կիսում ուրախությունը:
Ի՛մ քաղաք, քեզ՝ նորանոր վերելքներ, քաջարանցուն՝ խինդ և ուրախություն, ինքնաբավություն և անձնական երջանկություն:
Շնորհավոր տոնդ, Քաջարա՛ն…
Հարգանքով՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյան
ք. Քաջարան 21.08.2014

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36