Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

26.08.2014

 Ավանդաբար օգոստոսի վերջին տասնօրյակում տեղի է ունենում դպրոցների տնօրենների աշխատանքային խորհրդակցություն: Այսօր կայացած խորհրդակցությունը վարել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Բացման խոսքում մարզպետը նշեց, որ նման խորհրդակցությունն առիթ է ամփոփելու նախորդ տարվա կրթական ոլորտի արդյունքները և նախանշելու առաջիկա անելիքները: Սյունիքի մարզում առկա հանրակրթության պատկերը և խնդիրները ներկայացրել է մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության պետ Նաիրա Ավանեսյանը, որին հաջորդեցին տնօրենների ելույթները: Ելույթ ունեցողները հանդես եկան առաջարկություններով,  որոնք, իրենց կարծիքով, թույլ կտան առավել արդյունավետ դարձնել ուսման գործընթացի կազմակերպումը: Իր ելույթում ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղեկալ Մանուկ Մկրտչյանը ներկայացրեց այն նորարությունները և անելիքները, որոնք կիրառվելու են նոր ուսումնական տարում: Խորհրդակցության աշխատանքների ամփոփիչ ելույթում Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը շնորհավորեց ներկաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով և հույս հայտնեց, որ գալիք տարին նպաստելու էլ ավելի բարձրացնելու կրթության որակը և հավաստիացրեց, որ ցանկալի արդյունքի հասնելու համար՝ առանցքային հարցերում, մարզային իշխանությունը լինելու է առավել հետևողական:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11