Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՕԾՎԵԼ Է ՇԱՂԱՏԻ ՀԻՄՆԱՆՈՐԳՎԱԾ ԵԿԵՂԵՑԻՆ

29.08.2014

 Շաղատը Սյունիքի երբեմնի մայրաքաղաքն է եղել: Պատմական հարուստ անցյալ ունեցող բնակավայրում օգոստոսի 28-ին օծվել է Սուրբ Գևորգ եկեղեցին: Այն կառուցվել է 1830-1840 թվականներին: Խորհրդայնացումից հետո չի գործել ու հասցվել էր անմխիթար վիճակի: Բարերար Գագիկ Խաչատրյանի ու գյուղացիների միջոցներով հիմնանորոգվել է: Արարողությանը ի թիվս բազմաթիվ ներկաների մասնակցել են նաև Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետ Հակոբյանը և ՀՀ ՊՆ բանակային առաջին կորպուսի հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը: Օծումից հետո տեղի է ունեցել Շաղատի ձիթհան թանգարանի բացման արարողություն: Ժապավենը կտրելու պատիվը տրվել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին: Օրը ավարտվել է տոնական սեղանների շուրջ՝ համերգային ծրագրով: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը շնորհավորելով շաղատցիներին՝ կարևորել է հանգամանքը, որ խնամքի է արժանացել հատկապես խոնարհված եկեղեցին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11