Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ԱԿԱՆԱԶԵՐԾՎԱԾ ՏԱՐԱԾՔԸ

29.08.2014

Սյունիքի մարզը արցախյան գոյամարտի ժամանակ ամենաշատ տուժեց, ոչ միայն մարտական գործողությունների ժամանակ, այլ նաև հետպատերազմական տարիներին: Պատերազմից հետո շփման գծի ողջ երկանքով ի հայտ եկան ականապատված տարածքներ, որոնք համայնքները չեն կարողանում տնօրինել: Ականապատված տարածքներում սահմանային համայնքները ունեցել են մարդկային ու նյութական մեծ կորուստներ: Խնդրի լուծմանը հետամուտ է ՀՀ ՊՆ, որը նախաձեռնել է ականազերծման աշխատանքներ: Ծրագիրը իրականացվում է ԱՄՆ պետդեպարտամենտի հատկացրած յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարով: Օգոստոսի 28-ին հերթական ականազերծված տարածքը Շուռնուխ վարչական տարածքում հանձնվեց Սյունիքի մարզային իշխանությանը: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը շնորհակալություն հայտնեց աշխատանքներում ընդգրկված բոլոր աշխատակիցներին և հույս հայտնեց, որ աշխատանքները շարունակական կլինեն մինչև այն պահը, երբ Սյունիքում ականապատված տարածք չի լինի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11