Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

02.09.2014

 Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը սեպտեմբերի 1-ի առավոտյան այցելեց Ծղուկի միջնակարգ դպրոց: Այստեղ աշակերտներին ու մանկավարժներին շնորհավորելու երկու առիթ կար՝ նախ նոր ուսումնական տարվա մեկնարկը և ապա դպրոցի շենքի հիմնանորգումը: Շենքի բարեկարգումը ֆինանսավորել է սոցներդրումների հիմնադրամը և կառավարությունը՝ պահուստային ֆոնդից: Դպրոց է հաճախում 40 աշակերտ: Համայնքում շատ են երիտասարդ ընտանիքներ, և ակնկալվում է, որ առաջիկա տարիներին աշակերտների թիվը ավելանալու է: Շնորհավորելով գիտելիքի օրը՝ Սյունիքի մարզպետը հույս հայտնեց, որ բարեկարգ դպրոցը կնպաստի նաև երեխաների առաջադիմության բարձացմանը: Ժապավենը կտրելու պատիվը տրվեց Սյունիքի մարզպետին և Ծղուկ համայնքի ղեկավարին: Շրջայցից հետո Վահե Հակոբյանը խոստացավ դպրոցին նվիրել մեկ համակարգիչ և սպորտային գույք: Հաջորդ կանգառը Լորի միջնակարգ դպրոցն էր: Այստեղ Վահե Հակոբյանը նշեց, որ 2014թ-ին շուքով նշվել է գյուղի մեծանուն բանաստեղծի՝ Համո Սահյանի 100-ամյակը, սակայն  ցանկացել է ևս մեկ անգամ կարևորել թե՛ անվանի սյունեցուն, թե՛ նրա ծննդավայրը: Սյունիքի մարզպետի մասնակցությամբ դպրոցի դասարաններից մեկն անվանակոչվեց Համո Սահյանի անունով: Մարզպետը խոստացավ աջակցել դպրոցի ճաշարանը գույքով ապահովելու հարցում: Վահե Հակոբյանն այցելեց նաև Լորի Համո Սահյանի տուն-թանգարան: Հարությունյանների ընտանիքի խնդրանքով մարզպետն այցելեց իրենց տուն: Տան հենապատը փլուզվել է, և սոցիալական դժվարություններ ունեցող ընտանիքը խնդրեց աջակցություն՝ նշելով, որ ունեն երեք ուսանող երեխա, որոնք սովորում են մայրաքաղաքի պետական ԲՈՒՀ-ում, և նաև ուսման վարձավճարի խնդիր կա: Մարզպետը խոստացավ տրամադրել 500.000 դրամ շենքի նորոգման համար ու աջակցել ուսման վճարը փոխանցելու հարցում: Օրվա երկրորդ կեսին Վահե Հակոբյանն այցելեց Գորիսի պետական համալսարան, որտեղ ներկաններին՝ որպես համալսարանի կառավարման խորհրդի նախագահ, շնորհավորեց նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, ապա քննարկեց մարզի դպրոցները մանկավարժներով համալրելու խնդիրը: Նա նշեց, որ հատկապես սուղ է մաթեմատիկա և ֆիզիկա առարկաների ուսուցիչների հարցը: Վահե Հակոբյանը հանձնարարեց մարզպետարանի կրթության և մշակույթի վարչությանը՝ գործակցելով ԲՈՒՀ-ի հետ՝ գտնել հարցի լուծման արդյունավետ տարբերակ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11