Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 23-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

22.09.2014

Հայաստանի երրորդ հանրապետության անկախության 23-րդ տարեդարձը Սյունիքում նշվեց տոնին համահունչ արարողություններով: Կապանում, Գորիսում, Սիսիանում օրը սկսվեց զինվորական շքերթով: Մարզում ավանդույթ է դարձել արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների շիրիմներին այցելությունն ու ոգեկոչումը: Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մատուցվել է պատարագ` անկախության համար պայքարում նահատակվածների հոգու հանգստյան համար: Գորիսի  նախադպրոցական ուսումնական հաստատությունները ներկայացնող 12 խումբ սաներն իրենց ելույթով զարդարել են օրը: Քաջարանի և Մեղրիի դպրոցները միջոցառումների մի ամբողջ փաթեթ են ներկայացրել: Գորիսի և Մեղրիի արվեստագետները հանդես են եկել անհատական ցուցադրություններով: Տոնակատարություններն ամենուր ավարտվել են համերգով և հրավառությոմբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11