Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
27.09.2014

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ Սուրիկ Խաչատրյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ: Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ներկայացնելով մարզպետին, նշեց, որ քաջատեղյակ է Սուրիկ Խաչատրյանի մասնագիտական կարողություններին և արդյունավետ գործունեությանը տարածքային կառավարման ոլորտում: Որևէ անորոշություն և մտահոգությունչկա մարզի իրավիճակին տիրապետելու, ծառացած խնդիրները լուծելու և բնակչության հետ շփումների առնչությամբ:
Վաչե Տերտերյանը շնորհակալություն հայտնեց Վահե Հակոբյանին և Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին կատարած աշխատանքի համար: Կառավարության, ՀՀ Վարչապետ Հ.Աբրահամյանի, ՀՀ տարածքային կառավարման նախարար Ա.Գևորգյանի անունից շնորհավորելով Սուրիկ Խաչատրյանին և բարօրություն մաղթելով Սյունիքի մարզի բնակչությանը,Վաչե Տերտերյանը հավելեց, որ առջևում բարեփոխումներ և քաղաքական մեծ միջոցառումներ են սպասվում:
Իր ելույթում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատարյանը ողջունելով ներկաներին հայտնեց, որ ուրախ է վերադառնալ մի կոլեկտիվ, որի հետ աշխատել է 10 տարի և միասին կարողացել են լուծել բազմաթիվ խնդիրներ: Կարևորելով Սյունիքի ռազմավարական նշանակությունը, մարզպետը հաստատեց, որ այսուհետ ևս Սյունիքը կշարունակի պատվով կատարել իր պատմական առաքելությունը, այն է, լինել Հայաստանի Հանրապետության իշխանությունների և Արցախի կողքին: