Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

27.09.2014

Հայաստանի Հանրա­պետության կառավարության 2014 թվականի  սեպտեմբերի 25-ի որոշմամբ Սուրիկ Խաչատրյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության Սյու­նիքի մարզ­պետ:  Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ներկայացնելով մարզպետին,  նշեց, որ քաջատեղյակ է Սուրիկ Խաչատրյանի մասնագիտական կարողություններին և արդյունավետ գործունեությանը տարածքային կառավարման ոլորտում: Որևէ  անորոշություն և մտահոգությունչկա մարզի իրավիճակին տիրապետելու, ծառացած խնդիրները լուծելու և բնակչության հետ շփումների առնչությամբ:
 Վաչե Տերտերյանը շնորհակալություն հայտնեց Վահե Հակոբյանին և Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին կատարած  աշխատանքի համար: Կառավարության, ՀՀ Վարչապետ Հ.Աբրահամյանի, ՀՀ տարածքային կառավարման նախարար Ա.Գևորգյանի անունից շնորհավորելով Սուրիկ Խաչատրյանին և բարօրություն մաղթելով Սյունիքի մարզի բնակչությանը,Վաչե Տերտերյանը հավելեց, որ առջևում բարեփոխումներ և քաղաքական մեծ միջոցառումներ են սպասվում:
Իր ելույթում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատարյանը ողջունելով ներկաներին հայտնեց, որ ուրախ է վերադառնալ մի կոլեկտիվ, որի հետ աշխատել է 10 տարի և միասին կարողացել են լուծել բազմաթիվ խնդիրներ: Կարևորելով Սյունիքի ռազմավարական նշանակությունը, մարզպետը հաստատեց, որ այսուհետ ևս Սյունիքը կշարունակի պատվով կատարել  իր պատմական առաքելությունը, այն է, լինել Հայաստանի Հանրապետության իշխանությունների և Արցախի կողքին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11