Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԻ ՏԱՐԵՑՆԵՐԻՆ
30.09.2014

Հոկտեմբերի 1-ը ՄԱԿ-ը հայտարարել է տարեցների միջազգային օր, որը նշվում է նաև Հայաստանում: Սյունիքիում յուրաքանչյուր տարի այդ օրը կազմակերպվում են տոնական միջոցառումներ, պարգևելով տարեցներին հոգատարության և ուշադրության անմոռաց պահեր: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչությունը Սյունիքի մարզում հաշվառել է 100 և ավելի տարիք ունեցող հինգ մարդ, երեքը` Գորիսում, երկուսը` Կապանում: Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որոշմամբ մարզի նշված տարեցներին տրվել է դրամական օգնություն: