Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
30.09.2014

Սեպտեմբերի 29-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։
Ընդունելությանը մասնակցել է 16 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր տասներեք, վերելակի վերանորոգման մեկ, առողջարանային ուղեգրի ձեռք բերման մեկ՝, տաղավարի տեղադրման մասին՝ մեկ քաղաքացի:
Դրամական օգնության տասներեք դիմումներիից տասնմեկին տրվել է դրական լուծում: Բավարարվել է նաև առողջարանային ուղեգիր ստանալու վերաբերյալ քաղաքացու խնդրանքը:
Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվել է ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություն տաղավարի տեղադրման և վերելակի վերանորոգման մասին: