Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՄԵՂՐԻԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
03.10.2014

Հոկտեմբերի 2-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը աշխատանքային այցով գտնվում էր Մեղրիի տարածաշրջանում: Աշխատանքային հանդիպումները տեղի ունեցան Մեղրիի և Ագարակի քաղաքապետարաններում, մասնակցում էին ՀՀ Սյունիքի Մեղրիի տարածաշրջանի համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, համայնքային ենթակայության կազմակերպությունների, "Մեղրիի բժշկական կենտրոն" ՓԲԸ, Մեղրիի ՋՕԸ և այլ կազմակերպությունների ղեկավարներ:
ՀՀ Սյունիքի մարզպետ Ս.Խաչատրյանը համայնքների ղեկավարների և դպրոցների տնօրենների հետ քննարկեց համայնքային նշանակության առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները: Մարզպետը ներկայացրեց մարզում սոցիալ-տնտեսական զարգացման ընթացիկ ու հեռանկարային ծրագրերը, պատասխանեց հետաքրքրող հարցերին: