Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
03.10.2014

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հոկտեմբերի 2-ին ընդունեց աշխատանքային այցով ՀՀ Սյունիքի մարզ ժամանած Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գործառնական բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանին, ծրագրերի ղեկավարներ Մոնիկա Պապյանին և Քրիստի Ռայդմային: Պատվիրակությունը մարզում իրականացնում է բնապահպանական և Կապան համայնքի ջրամատակարարաման ներքին ցանցի փոխման և մաքրման աշխատանքներ: Պատվիրակության անդամները գոհ էին կատարված աշխատանքների ընթացքից և արդյունքներից: Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի հետ զրույցի ընթացքում քննարկվեցին նաև հետագա համագործակցության հնարավորություններ ու անելիքներ: