Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

03.10.2014

Հարգելի ուսուցիչներ


Ժողովուրդը դարեր ի վեր իր հոգևոր մեծին շնորհել է ուսուցիչ կոչումը, սրի հերոսների կողքին թագադրել է իր գրչի հերոսներին ու այս կերպ պահել լույսը` հոգու սերը:
Ուսուցչի տոնը սոսկ մասնագիտական տոն չէ, կամ էլ ուսուցչին ևս մեկ անգամ մեծարելու պատրվակ: Այն մեր հոգևոր-մշակութային տոներից ամենանշանակալիցներից է, իսկ ուսուցիչ կոչումը մեծարանք է՝ դժվարին առաքելություն:
Մեր նոր պետականության կառուցման այս փուլին բնորոշ ամբողջ դժվարություններն իր վրա կրող ուսուցիչը մի նոր ոգևորությամբ սկսեց նոր ուսումնական տարին, սկսեց ուսման, դպրության, դպրոցի նկատմամբ չմարող սիրով:
Ուրեմն եկեք տարվա բոլոր օրերից տարբերակենք այս գեղեցիկ օրը` Ուսուցչի տոնը, տարբերակենք միմյանց սիրելու, գնահատելու, մեծարելու և ոգեպնդելու պարզ ցանկությամբ:
Ձեր տաք ձեռքերում են և՛ մեր անցյալը, և՛ այս օրը, և՛ մեր ապագան:
Բոլորիդ տոկունության, կամքի, հավատի բազմապատկում եմ մաղթում` ձեր ազգանվեր, շատ կարևոր և անգնահատելի աշխատանքում:
Տոնդ շնորհավոր, սիրելի՛ ուսուցիչ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24