Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ
06.10.2014

Հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանում մարզպետ Սուրիկ Խաչատրյանը աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել հացի արտադրությամբ զբաղվող գործարարների հետ: Համակողմանի վերլուծության ենթարկվեց ոլորտի ողջ արտադրական ընթացքը, ալյուրի ձեռքբերումից մինչև հացը քաղաքացիներին հասցնելը:Քննարկվեցին հացի գնագոյացման խնդիրները և քաշի ավելացման արտադրական, տնտեսական հնարավորությունները: Մարզպետի և գործարարների համատեղ քննարկման արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն հացարտադրության մեջ ներկայումս ֆիքսված հացի 500 գրամի դեպքում 240 դրամ հարաբերակցությունը փոխել, դարձնելով 600 գրամ հացի դիմաց 240 դրամ: Պայմանավորվածությունն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 7-ից: