Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ

06.10.2014

Հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանում մարզպետ Սուրիկ Խաչատրյանը աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել հացի արտադրությամբ զբաղվող գործարարների հետ: Համակողմանի վերլուծության ենթարկվեց ոլորտի ողջ արտադրական ընթացքը, ալյուրի ձեռքբերումից մինչև հացը քաղաքացիներին հասցնելը:Քննարկվեցին հացի գնագոյացման խնդիրները և քաշի ավելացման արտադրական, տնտեսական հնարավորությունները: Մարզպետի և գործարարների համատեղ քննարկման արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն հացարտադրության մեջ ներկայումս ֆիքսված հացի 500 գրամի դեպքում 240 դրամ հարաբերակցությունը փոխել, դարձնելով 600 գրամ հացի դիմաց 240 դրամ: Պայմանավորվածությունն  ուժի մեջ  կմտնի հոկտեմբերի 7-ից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24