Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ և ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ, ԳՈՐԻՍԻ, ԿԱՊԱՆԻ ՄԵՂՐԻԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

06.10.2014

Հոկտեմբերի 5-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը հանդիպեցին Սյունիքի մարզի Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջանների համայնքների հանրակրթական, մարզական և երաժշտական դպրոցների ուսուցիչների հետ: Գնահատելով ու մեծարելով նրանց կատարած մանկավարժական աշխատանքը մարզպետ Ս. Խաչատրյանը նշեց. <<Չհայտարարված պատերազմի և անկախ պետականության կերտման տարիներին, չնայած դժվարություններին, ուսուցիչը շարունակեց իր ազգապահպան գործունեությունը, դառնալով կայունության, հարատևության և պետության կայացման հզոր կռվան>>:
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը ուսուցչի աշխատանքը հայ ազգին հավատարմության և նվիրումի ծառայութուն համարեց: Մաղթելով գնահատում, առողջություն և անսպառ եռանդ:
ՀՀ նախագահի, վարչապետի, ազգային ժողովի և մարզպետարանի անունից շնորհակալագրեր և պատվոգրեր հանձնվեցին մարզի երկարամյա մանկավարժական գործունեություն ծավալած ուսուցիչներին:
Ոսուցիչները շնորհակալություն հայտնեցին մեծարանքի ու գնահատման համար և նշեցին, որ անկախ պետականության ու ինքնիշխանության պայմաններում ուսուցիչներն իրենց ավելի պարտավորված են զգում և պատրաստ են հայրենանվեր մանկավարժական գործունեությամբ կրթելու հայրենիքին նվիրված սերունդ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24