Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՄԱԿ-Ի ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ

07.10.2014

Հոկտեմբերի 6-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (unicef) ներկայացուցիչ Հենրիեթ Արենսին: Հիմնադրամը իրականացնում է << Առողջ սնունդ>> և << Փոքր համայնքի մանկապարտեզ>> երկարաժամկետ ծրագրերը: Կառույցը համագործակցում է ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալություն (USAID) և Շվեյցարական զարգացման գործակալոություն (Swiss Development Agency) կազմակերպությունների հետ միջոցները ճիշտ վերաբաշխելու և ներառական խնդիրներ ունեցող երեխաների համար ուսումնական ու սոցիալական ծրագրերի իրականացման համար: Հիմնադրամն արդեն իրականացնում է իր ծրագրերը Գորիսի և Սիսիանի գիշերօթիկ դպրոցների130 երեխաների հետ: Սյունիքի մարզպետի հետ քննարկման ներկայացված փաթեթը նեերառում էր համագործակցության 10 մոդել, որոնց հիմնական խնդիրներն են ներառական կրթության կարիք ունեցող երեխաների համար ապահովել ուսումնական գործընթաց հանրակրթական դպրոցներում և պայմաններ ստեղծել այդ երեխաների համար ինտեգրվելու հասարակության մեջ: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հավանություն տվեց ծրագրերին և հույս հայտնեց որ այն կնպաստի ոչ միայն ուսումնական պրոցեսների կատարելագործմանը այլ նաև նոր աշխատատեղերի բացմանն ու տեղական գյուղատնտեսական ապրանքների իրացմանը: Նա նշեց, որ ներառական խնդիրներ ունեցող երեխաները հավասարապես արժանի են հոգատարության և ուշադրության: Մարզպետ Խաչատրյանն կազմակեպության ներկայացուցչին աշխատանքային գրասենյակ տրամադրեց, մարզում աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24