Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

07.10.2014

2014 թվականի հոկտեմբերի 7-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի նիստ, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալը, աշխատակազմի ղեկավարը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզային ենթակայության կազմակերպությունների, ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցներ և քաղաքային ու գյուղական համայնքների ղեկավարներ:
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներկայացրեց մարզի խորհրդի նիստի օրակարգը, որն ընդունվեց միաձայն:
Մարզխորհրդի նիստում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Սյունիքի մարզային գործակալության պետ Վ. Գրիգորյանը ներկայացրեց ՀՀ Սյունիքի մարզում գյուղատնտեսական համատարած հաշվառման անցկացման նախապատրաստական աշխատանքների ընթացքն ու խնդիրները: Կազմակերպչական պլանների միջոցով ստեղծվել են 6 հաշվառման և 243 հաշվային տեղամասեր, որտեղ աշխատելու են ժամանակավոր աշխատողներ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Սյունիքի մարզային գործակալության պետ Վ. Գրիգորյանը ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Սյունիքի մարզային հանձնաժողովի նախագահ, մարզպետ Սուրիկ Խաչատրյանին շնորհակալություն հայտնեց մարզպետարանի ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցությունն ապահովելու համար:
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Ա. Հարությունյանը անդրադառնալով ՀՀ Սյունիքի մարզում քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանն ուղղված միջոցառումներին, նշեց, որ հրդեհաշիջումն ավելի արդյունավետ իրականացնելու համար 2015 թվականից նախատեսվում է մարզի հեռավոր գյուղական համայնքներում ստեղծել հրշեջ հենակետեր, որտեղ կամավորության սկզբունքով կներգրավվեն համայնքներում ապրող Երկրապահ կամավորական միության անդամները: Կառույցի հրատապ խնդիրներից վարչության պետ Հարությունյանը կարևորեց մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի տեխնիկական զինման նպատակով համագործակցությունը ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի հետև ծրագրի համաֆինանսավորման խնդիրը:
Մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի և առկա խնդիրների մասին զեկուցեց ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատկազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Թ. Ղազարյանը: 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ նախատեսված է եղել 3958541.4 հազար դրամ եկամուտների հավաքագրում, որից 1406873.8 հազար դրամը` սեփական եկամուտներ: Ինն ամիսների համար նախատեսված 993148.7 հազար դրամի դիմաց սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը կազմել է 898953.5 հազար դրամ կամ նախատեսվածի 90.5%-ը: Զեկուցող Թ. Ղազարյանը համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց հողի հարկի հավաքագրման ցածր մակարդակի վրա, նշելով, որ 9 ամիսների պլանային ցուցանիշի 50% չեն ապահովել մարզի 19 համայնքներ: Տեղական տուրքերի գծով 2014 թվականի հոկտենբերի 1-ի դրությամբ հավաքագրման ցուցանիշը 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պակաս է 339.5 հազար դրամով:
Գյուղատնտեսական աշխատանքների, համայնքներին բաշխված պարարտանյութի, սերմնացուի և դիզելային վառելիքի գումարների հավաքագրման ընթացքի և խնդիրների մասին զեկույց ներկայացրեց ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ս. Թանգյանը, նշելով որ 2014 թվականի աշխատանքները կազմակերպվել են համաձայն ՀՀ Սյունիքի մարզպետի կողմից հաստատված 2014 թվականի ածխատանքային ծրագրերի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի, մարզպետի տեղակալների կողմից տրված հանձնարարականների: Պարոն Թանգյանն իր ելույթում նշեց, որ անցած տարվանից ցորենի սերմնացուի դիմաց դեռևս չի վճարվել 22մլն դրամ և այս տարվա սերմնացուի դիմաց պետք է վճարվի ևս 124 մլն դրամ, որի իրականացման համար խոչընդոտ է այն, որ մարզում գործող ալրաղացները չեն իրականացնում ցորենի մթերում:
Մարզի համայնքներում 2014 թվականի 1-ին կիսամյակում իրականացված վարչական հսկողության արդյունքների և առկա խնդիրների մասին զեկույցում ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ս. Ավետիսյանը ներկայացրեց վարչական հսկողություն իրականացնող աշխատանքային խմբի ուսումնասիրությունները, որոնք իրականացվել են մարզի 18 համայնքներում, ՀՀ օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների իրականացման 17 բնագավառներում: Վեր են հանվել թերություններ ՏԻՄ օրենքի պահանջների պահպանման առկայության, գործավարության կարգի, տարեկան բյուջեի նախագծերի վերաբերյալ հանրային բաց լսումների, գույքահարկի և հողի հարկի պարտավորություններ ունեցող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով միջոցների ձեռնարկման, ինքնակամ շինությունների առկայության, համայնքի վարչական տարածքում գտնվող արոտների և խոտհարքների բնօգտագործման տրման պայմանագրերի կնքման բացակայության և այլ բացթողումներ: Ուսումնասիրությունների ընթացքում վարչական կամ քրեական պատասխանատվություն սահմանող խախտումներ չեն հայտնաբերվել:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ամփոփելով զեկույցները, շնորհակալություն հայտնելով ելույթների համար նշեց, որ աններելի և անթույլատրելի է, երբ առանձին համայնքներում հարկերի հավաքագրումը ցածր է: Թերացումներ և թերություններ կան տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մեջ այն դեպքում, երբ առկա են օրենքները, իսկ մարզպետարանի աշխատակազմը պատրաստ է ցուցաբերել ցանկացած մեթոդական օգնություն: Մարզպետը թերությունների վերացման և հարկերի ու պարտավորությունների կատարման վերջնաժամկետ սահմանեց հոկտենբերի 20-ը: Անդրարառնալով ցորենի մթերման հիմնահարցին, մարզպետը գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ս. Թանգյանին հանձնարարեց միջոցներ ձեռնարկել, համագործակցել ալրաղացների հետ և ամիջապես զեկուցել կատարման մասին: Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզպետարանի աշխատակիցներից և համայանքի ղեկավարներից պահանջեց աշխատանքային գործունեության ընթացքում պահպանել բարձր տեմպն ու պատասխանատվությունը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24