Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
08.10.2014

Սահմանամերձ գյուղերի բնակիչների սոցիալ-կենցաղային խնդիրները Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը համարում է առաջնային և հատուկ ուշադրության է արժանացնում բնակիչների սոցիալ -տնտեսական խնդիրների լուծման հարցերին: Սուրիկ Խաչատրյանը Սիսիանի տարածաշրջանի Սոֆուլու համայնքի բնակիչներին տրամադրել է 10 տոնա ցեմենտ, տների վերանորոգման և ձմեռացման խնդիրների կարգավորման համար: Բնակիչները օգնությունը համարում են ժամանակին և կարևոր իրենց խնդիրների լուծման համար:Սուրիկ Խաչատրյանը նախաձեռնել է նաևկառավարությանը ներկայացնել Սյունիքի մի շարք համայնքներին սահմանամերձ գոտու կարգավիճակ տրամադրելու խնդիրը, որն իր հետ կբերի հարկային ու տնտեսական արտոնություններ և կնպաստի համայնքների տնտեսական զարգացմանն ու բնակիչների ցոսիալական խնդիրների լուծմանը: