Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՍԻՍԻԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՆԴԻՊԵԼ ՏԵՂԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ
09.10.2014

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը 2014 թվականի հոկտեմբերի իննին Սիսիանում անցկացրել է հանդիպում խորհրդակցություն Սիսիանի տարածաշրջանի հացարտադրողների և դեղատների տնօրենների հետ, որի ընթացքում քննարկվել են տնտեսական հաշվարկների պահպանմամբ ազգաբնակչությանը հասանելի հացի ու դեղորայքի մատակարարման հարցեր: Ինչպես Սյունիքի մարզի մնացած բնակավայրերում, այնպես էլ Սիսիանի տարածաշրջանում պայմանավորվածություն ձեռք բերվեց հացը 500 գրամից դարձնել 600 գրամ չփոփոխելով գինը: Իսկ դեղատներն այսուհետ առաջին անհրաժեշտության դեղամիջոցներն ազգաբնակչությանն հասանելի կդարձնեն 10%-ով էժան:
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Սիսիանում անցկացրել է քաղաքացիների ընդունելություն և ընդունել նրանց դիմումները: