Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

14.10.2014

ՀՀ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը աշխատակազմի վարչության աշխատակիցների հետ ամփոփելով աշնանային գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը, այն որակեց արդյունավետ և հեռանկարային: Նա նշեց, որ Սյունիքի մարզի համար 2014թվականը բերքառատ տարի էր, որին մեծ չափով նպաստել են 2013թվականին կատարված աշխատանքները և բնակլիմայական բարենպաստ պայմանները: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը ներկայացրեց հետևյալ տվյալները.
2013թ. աշնանացանի 14 հազ 124հա ցորենը ամբողջապես հնձվել է: 2014թվականիան նախատեսված է 15 հազ 300հա աշնանացան, այս պահի դրությամբ կատարվել է 11հազ հա-ի ցանքսը:
2013թ, մշակվել է 17258հա կարտոֆիլ, որից 1715-ը հավաքված է :
Ամբողջությամբ հնձվել է 2013թ. 138 հա գարու և 3318հա այլ հացահատիկի գարնանացան բերքը:

2014թ. նախատեսված է գարու 4226 հա և ցորենի 23 հա գարնանացան:
Գարնանացանի համար արդեն ներկրվել է 200 տոննա գարու, 6 տոննա առվույտի, 60 տոննա կորունգանի սերմ, որից 30 տոննան տրվել է համայնքներին, մնացած 30-նն էլ պահեստավորված է: 2014թվականին ներկրվել է 2200տ ազոտկան պարարտանյութ և 950 հազ լիտր դիզելային վառելիք:
Բերքի և գյուղատնտեսական աշխատանքների վերջնական արդյունքը կամփոփվի բերքահավաքի աշխատանքների ավարտից հետո:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24