Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԵՐՔՈՒՄ` <<ԺՈՂՈՎՈՒՐԴ>> ՕՐԱԹԵՐԹԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
14.10.2014

<<Ժողովուրդ>> օրաթերթի այսօրվա համարում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակված Սուրիկ Խաչատրյանն իր պաշտոնն ստանձնելուց հետո ձեռնարկել է սեփական անվտանգությունն ապահովող աննախադեպ միջոցառումներ և մշտապես շրջագայում է շուրջ 15 թիկնապահների ուղեկցությամբ, ինչպես նաև նրա բոլոր այցելությունների ժամանակ ոստիկանությունը շրջափակում է համապատասխան տարածքը, ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը:
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ Սյունիքի մարզպետը երթևեկում, շրջագայում և զբոսնում է իրեն ուղեկցող միայն մեկ անձի՝ Արտակ Ավագյանի հետ: Սուրիկ Խաչատրյանն ազատորեն և անկաշկանդ հանդիպում է մարզի բնակչության հետ, քայլում փողոցներում, կազմակերպում ընդունելություններ, մասնակցում համայնքային միջոցառումներին:
Ակնկալում ենք, որ Սուրիկ Խաչատրյանի անձի վերաբերյալ այսուհետ կհրապարակվեն միայն ճշտված տեղեկություններ: