Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ ԿԱՊԱՆՈՒՄ
15.10.2014

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից մարզում իրականացվող սոցիալական ծրագրերի մեջ առաջնայիններից է աշխատատեղերի ստեղծումը մարզկենտրոն Կապանում: Նախատեսվում է սեղմ ժամկետներում գործարկել պահածոների գործարան, որտեղ մշտական աշխատանք կունենան 150 մարդ, իսկ բնամթերքի մատակարարման աշխատանքներում ներգրավված կլինեն 300 բնակիչներ: Գործարանին կից կգործի 1,5 հա տարածք զբաղեցնող ջերմոց: Ծրագիրն արդեն հավանության է արժանացել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից, տրվել են համապատասխան հանձնարարականներ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից: Ծրագրին հավանություն է տվել նաև ՀՀ Կենտրոնական բանկը: