Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՏՈԼՈՐՍԻ ԵԿԵՂԵՑՈՒ ԶԱՆԳԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

15.10.2014

Որոտան ՀԷԿ-ի կառուցման տարիներին Տոլորսի ջրամբարի ջրային ծածկի տակ մնացին հինավուրց Տոլորս գյուղն ու միջնադարյան եկեղեցին: Կառուցվել էր եկեղեցի, որը զանգ չուներ:
ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը հոկտեմբերի 11-ին մասնակցել է Սիսիանի տարածաշրջանի Տոլորս գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու զանգի ընդունման և տեղադրման արարողությանը, որին ներկա էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ, համայնքների ղեկավարներ, հյուրեր:
Սուրբ էջմիածնում օծված և Տոլորս բերված զանգը պատվիրվել և պատրաստվել է Ռուսաստանի Դաշնությունում բնակվող բարերար, տոլորսեցի Տիգրան Սուքիասյանի կողմից:
Հանդիսավոր արարողությունից հետո ՄԱԿ-ի <<Համաշխարհային պարենի ծրագրի>> Համաշխարհային բանկի ներկայացուցիչների, ինչպես նաև բարերար Տիգրան Սուքիասյանի մասնակցությամբ տեղի ունեցավ << Նոր գյուղի պայքարը>> ծրագրի քննարկումը: << Նոր գյուղի պայքարը>> ծրագիրը հաջողությամբ փորձարկվել և իրականացվել է Կորեայի Հանրապետությունում, դառնալով տնտեսության վերելքի կարևոր խթաններից մեկը: Ծրագրի շրջանակներում պետք է ստեղծվի բազմաֆուկցիոնալ ֆերմերային տնտեսություն` 200 գլուխ խոշոր եղջերավոր անասունների համար: Ծրագիրն իրականացվում է համաֆինանսավորումով, որը նախատեսում է կովանոցի, կաթի մշակման, մսի մթերման արտադրամասերի կառուցում, անհրաժեշտ գյուղտեխնիկայով ապահովում և այլն: Բարերար Տիգրան Սուքիասյանը Տոլորս համայնքում << Նոր գյուղի պայքարը>> ծրագրի իրականացումն ապահովելու համար նվիրաբերեց 100000 ամերիկյան դոլլար, որպես համաֆինանսավորում: Նա նաև պատրաստակամություն հայտնեց աջակցել Տոլորսի դպրոցի վերանորոգման աշխատանքներին, օգնել աշակերտական ու մանկավարժական կոլեկտիվին: ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի <<Համաշխարհային պարենի ծրագրի>> Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին և բարերար Տիգրան Սուքիասյանին համայնքում իրականացվող ծրագրերի համար և հայտնեց Սյունիքի մարզպետարանի աջակցությունը ի նպաստ դրանց իրականացման:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24