Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՆԵՐԿԱ ԷՐ <<ԱՐՄՊՐՈԴԷՔՍՊՈ>> ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

20.10.2014

Հոկտենբերի 17-ին և 18-ին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի <<Երևան Էքսպո>> ամենամյա մասնագիտացված << Արմպրոդէքսպո>> ցուցահանդեսին արդյունաբերական և գյուղատնտեսական իրենց արտադրատեսակներով ներկայացել էին Հայաստանի Հանրապետության մարզերն ու Արցախի Հանրապետությունը: Ցուցահանդեսի նպատակն էր ներկայացնել Հայաստանում և Արցախում թողարկվող սննդի արտադրանքի լավագույն ապրանքատեսակները և վերամշակող արդյունաբերության ձեռքբերումները, ինչպես նաև ստեղծել անմիջական գործարար կապեր հայրենական արտադրողների և արտասահմանյան առևտրային կազմակերպությունների ու ընկերությունների միջև, հայտնաբերել նոր շուկաներ, խթանել արտահանման գործընթացը:
Հոկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը գյուղնախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ շրջեցին ագրոպարենային ոլորտը ներկայացնող ցուցահանդեսի տաղավարներով: ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներկայացրեց մարզի արտադրատեսականին և ծառայությունները ներկայացնող ընկերությունների գործունեությունը, դրանց ընթացիկ ծրագրերը, խնդիրներն ու զարգացման հեռանկարները:
Հոկտեմբերի 18-ին <<Արմպրոդէքսպո>> ցուցահանդես էր այցելել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը նոր հորիզոններ է բացում գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալների մեծացման համար: Այս համատեքստում ՀՀ նախագահն ու կառավարության ղեկավարը անհրաժեշտ են համարում ազգային գյուղատնտեսական շուկայի ենթակառուցվածքների շուտափույթ ընդլայնումն ու արդիականացումը, միջազգային չափորոշիչներին համապատասխան որակյալ ապրանքատեսակների ապահովումը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:19:38