Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է <<ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ՕՐ>> ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆԸ

20.10.2014

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հոկտեմբերի 19-ին մասնակցել է Կապանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված << Կապան քաղաքի օր>> տոնակատարությանը: Միջոցառումն ուներ հագեցած ծրագիր: Այն սկսվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կատարված օրհնության արարողությամբ, այնուհետև տոնակատարության մասնակիցները մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի գլխավորությամբ այցելեցին Բաղաբուրջի հայրենական մեծ պատերազմի և արցախյան ազատամարտի հուշահամալիր և Գարեգին Նժդեհի հուշարձան հարգանքի տուրք մատուցելու հայենիքի համար իրենց կյանքը զոհած հերոսներին:
Շ. Մովսիսյանի անվան թանգարանում ներկայացված էր հին ու նոր Կապանը, Կապանի երկրագիտական թանգարանում օրվա առթիվ կազմակերպվել էր Լորիկ Մինասյանի նկարների ցուցահանդեսը, տոնակատարությունը լեցուն էր սպորտային և մշակութային միջոցառումներով:
Կապանի մշակույթի մեծ դահլիճում տեղի ունեցած հանդիսավոր նիստում Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը շնորհավորելով համաքաղաքացիներին բազմադարյան Կապանի տոնի առթիվ, խոսեց կատարված աշխատանքների և ապագա անելիքների մասին:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իր ելույթում անդրադառնալով Կապանի պատմական անցյալին, ճարտարապետությանը, մշակութային և արդյունաբերական նվաճումներին նշեց, որ այդ ամենի մեջ ամենագլխավոր արժեքը հայ մարդն է և հպարտ ու անպարտելի ապրող սյունեցին:
Կապան քաղաքի օրն իրենց ելույթներով շնորհավորեցին նաև ՀՀ ազգային ժողովի պատագամավոր Արմեն Կարապետյանը, Երկրապահ կամավորական միության նախագահ, Արցախի հերոս, Կապանի պատվավոր քաղաքացի Մանվել Գրիգորյանը, Կապանի քաղաքապետարանին կից երիտասարդական խորհրդի նախագահ Հասմիկ Գրիգորյանը, Կապանի թիվ 6 ՆՈՒՀ-ի տնօրեն Էմիլիա Քոչարյանը:
Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հուշամեդալներ, պատվոգրեր շնորհակալագրեր հանձնեց իրենց վաստակով Կապան քաղաքը շենացրած մի շարք կապանցիների: Հանդիսավոր նիստն ավարտվեց տոնական համերգով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24