Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

21.10.2014

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանդիպել է ջրամատակարարման ոլորտում ինժեներախորհրդատվական գործունեություն ծավալող <<Ջինջ>> ընկերության տնօրեն Էդուարդ Մեսրոպյանի և ինժեներ Ահարոն Դավթյանի հետ: Նրանք ներկայացնում են <<Ամերիկահայ ճարտարապետներ և ինժեներներ>> բարեգործական միության ծրագրերը ջրամատակարարման բնագավառում և նպատակ ունեն ուսումնասիրել Եղվարդ, Խդրանց, Ուժանիս, Ագարակ գյուղերի ջրամատակարարման կարգավորման աշխատանքների համար պահանջվող ֆինանսական ծախսերը:
Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը խոստացավ իր իրավասության սահմաններում անել հնարավորը ծրագրին աջակցելու համար: Նրա առաջարկությամբ նշված գյուղական համայնքների շարքում ավելացվեց նաև Ճակատեն գյուղը, որը կարիք ունի 8կմ երկարությամբ ակունքից մինչև գյուղ հասնող ջրագծի անցկացման: Մարզպետը հանդես եկավ մի շարք այլ գործնական առաջարկներով, ներկայացրեց բիզնես ներդրումների հնարավորությունները աղբահանության, աղբի վերամշակման և կեղտաջրերի մաքրման ոլորտներում, նշելով որ այդ պարագայում ամերիկահայ ազգակիցների հետ գործակցությունը կլինի առավել ընդգրկուն և արդյունավետ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24