Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՆՇՎԵՑ ԲՌՆԱԿՈԹ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԸ
21.10.2014

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Հոկտեմբերի 20-ին մասնակցեց Սյունիքի Բռնակոթ գյուղական համայնքի տոնին: Գյուղին նվիրված միջոցառումը համախմբում է ինչպես գյուղի բնակիչներին, այնպես էլ արտերկրում ապրող բռնակոթցիներին: Մարզպետը և տոնի մասնակիցները ծաղիկներ դրեցին Հայրենական մեծ պատերզմում զոհված բռնակոթցիների հիշատակին նվիրված հուշարձանին:
Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով տոնակատարությունը շարունակվեց մշակույթի տանը: Ասմունքով, Բռնակոթը և բռնակոթցուն բնութագրող զրույցներով հանդես եկան գյուղի դպրոցականները: Կազմակերպվել էր նաև հյուրասիրություն գյուղին բնորոշ ազգային ուտեստներով: Միջոցառումն ավարտվեց Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնի ժողգործիքների անսամբլի համերգով: