Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆՇՎԵՑ ԲՌՆԱԿՈԹ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԸ

21.10.2014



ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Հոկտեմբերի 20-ին մասնակցեց Սյունիքի Բռնակոթ գյուղական համայնքի տոնին: Գյուղին նվիրված միջոցառումը համախմբում է ինչպես գյուղի բնակիչներին, այնպես էլ արտերկրում ապրող բռնակոթցիներին: Մարզպետը և տոնի մասնակիցները ծաղիկներ դրեցին Հայրենական մեծ պատերզմում զոհված բռնակոթցիների հիշատակին նվիրված հուշարձանին:
Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով տոնակատարությունը շարունակվեց մշակույթի տանը: Ասմունքով, Բռնակոթը և բռնակոթցուն բնութագրող զրույցներով հանդես եկան գյուղի դպրոցականները: Կազմակերպվել էր նաև հյուրասիրություն գյուղին բնորոշ ազգային ուտեստներով: Միջոցառումն ավարտվեց Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնի ժողգործիքների անսամբլի համերգով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24