Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԹԻՄԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻՆ

21.10.2014

Հոկտեմբերի 16-ից 18-ը ՀՀ Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Վովա Այվազյանի գլխավորությամբ Սյունիքի մարզի թիմը ներկայացել է ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլին: Սյունիքի մարզից եզրափակիչ փուլին մասնակցում էին 4-րդ, 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտներ` Կապանի թիվ 1դպրոցից (ուսուցիչ Վ. Հայարապետյան), 13 հիմնական դպրոցից (ուսուցիչ Ս. Մինասյան) և թիվ 3 միջնակարգ դպրոցից (ուսուցիչ Ք. Գաբրիելյան):
Երկօրյա պայքարի արդյունքում թիմը գրավել է առաջին տեղը, արժանանալով Ազգայի ժողովի գավաթին: Թիմերը մրցել են վազք (60մ, 500մ), ձգումներ, հեռացատկ, գնդակի նետում և փոխանցումավազք մարզաձևերում: Իրենց խմբերում լավագույնը լինելու համար թիմի բոլոր մարզիկները արժանացան պատվոգրերի, իսկ լավագույն արդյունքներ ցույց տված մարզիկներին շնորհվեցին գավաթներ:
Ընդհանուր առմամբ Սյունիքի մարզի թիմը արժանացավ 7 գավաթի, բոլոր մարզերի մեջ ցուցաբերելով լավագույն արդյունքը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36