Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԱՅՑԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

27.10.2014

Հոկտենբերի 24-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ էր ժամանել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նախարար Սեյրան Օհանյանի հետ այցելել է N զորամաս, մասնակցել զորամասի նոր ու բացառիկ հնարավորություններով հագեցած ավտոհավաքակայանի բացման հանդիսավոր արարողությանը:
Պաշտպանության նախարարը ելույթ ունենալով շարահրապարակում հանդիսավոր տողանով շարված զինծառայողների առջև և շնորհավորելով նոր ավտոհավաքակայանի բացման ու մարտական հերթափոխի ստանձնման կապակցությամբ` սպաներին ու զինվորներին մաղթել է խաղաղ և անվտանգ ծառայություն: Զորամասի հոգևոր սպասավոր, սարկավագ Ռաֆայել Պետրոսյանն օրհնել է հայ զինվորի ծառայությունն ու նվիրումը հայրենիքին: Զորամասի զինծառայողներին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրեց նաև զինված ուժերում կատարվող բարեփոխումների, հրամանատար-զինվոր փոխհարաբերությունների, հակառակորդի որդեգրած ագրեսիվ ու մտացածին քաղաքականության մասին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36