Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԻ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՀԵՏ

28.10.2014

Հոկտեմբերի 27-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը աշխատանքային խորհրդակցության էր հրավիրել մարզի բուժհաստատությունների տնօրեններին: Քննարկվեցին ոլորտին առնչվող կադրերի, կադրային քաղաքականության, բժիշկների մասնագիտական պատրաստվածության, հիվանդանոցների շենքային պայմանների բարելավման, մայրաքաղաքի բուժհաստատությունների հետ անհրաժեշտ համագործակցության, բնագավառում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, սոցիալապես անապահով խավերին պետպատվերի շրջանակներում բուժօգնության տրամադրման խնդիրներ: Մարզպետի հանձնարարությաամբ ընթացք ստացան Շինուհայրի, Խնձորեսկի, առողջության առաջնային պահպահման կենտրոնների (ԱԱՊԿ) և Խոզնավարի բուժակմանկաբարձական կետի շենքային պայմանների բարելավման ու նորոգման, Անգեղակոթ ու Շինուհայր ԱԱՊԿ-ների ջեռուցման խնդիրները:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրահանգով որոշվեց վերսկսել Սյունիքի մարզի առաջատար բժիշկ մասնագետների այցերը մարզի գյուղական համայնքներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36