Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԵՐՔՈՒՄ` <<ԻՐԱՏԵՍ ԴԵ ՖԱԿՏՈ>> ԹԵՐԹԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

28.10.2014

<< Իրատես դե ֆակտո >> թերթի այսօրվա համարում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ <<դպրոցից մինչև մանկապարտեզ, մարզպետարանից մինչև հիվանդանոց, իրենց զբաղեցրած տեղերն են վերադառնում Սուրեն Խաչատրյանի հետ հեռացածները>>, ապատեղեկատվություն է: Նշենք, որ Սուրիկ Խաչատրյանի հետ ոչ ոք չի հեռացվել և ոչ ոք չի վերադարձել:
Ինչ վերաբերում է մարզի հիվանդանոցներից մեկի գլխավոր բժշկի աշխատանքից հեռացվելուն, նշենք , որ մարզի 17 առողջապահական հաստատություններից միայն <<Սիսիանի բժշկական կեննտրոն>> ՓԲԸ-ում բժշկական գիտությունների թեկնածու Լևոն Մանասյանը, որը նշանակվել էր <<Սիսիանի բժշկական կեննտրոն>> ՓԲԸ-ի տնօրեն 2013թ. դեկտեմբերի 10-ի ՀՀ Սյունիքի մարզպետի 107-Ա կարգադրությամբ աշխատանքից որպես տնօրեն ազատվել է իր դիմումի համաձայն և տեղափոխվել այլ աշխատանքի՝ նշանակվելով նույն հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ:
ՀՀ Սյունիքի մարզպետի 2014 թվականի հոկտեմբերի 8-ի N 63-Ա կարգադրությամբ <<Սիսիանի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել նույն հաստատության բժիշկ- սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Սվետլանա Իսախանյանը, մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացումը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36