Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԵՏ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

30.10.2014

Հոկտեմբերի 28-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետարանում հանդիպել է Կապանի տարածաշրջանի գյուղական համայնքների արցախյան գոյամարտին մասնակցած ազատամարտիկների հետ: Մարզպետը ողջունեց նրանց, որպես մարտական ընկերների: Խոսելով նրանց անցած մարտական ուղու, հաղթանակների, դժվարությունների մասին, նա նշեց, որ պատերազմի ընթացքում Սյունիքի սահմանամերձ գյուղերի յուրաքանչյուր բնակիչ զինվոր էր, քանզի գյուղից չհեռանալը նպաստեց առաջին գծում կռվողների մարտական ոգու տոկունությանն ու հաղթանակներին:
Սուրիկ Խաչատրյանը ներկաներին առաջարկեց վեր կանգնել կենցաղային կամ կուսակցական առօրյա հարցերից.
-20-րդ դարի մեծագույն հայը` Գարեգին Նժդեհը, կարողացավ պահել Սյունիքը Հայաստանի Հանրապետության կազմում, որովհետև մարդկանց միավորեց հայրենիք գաղափարի շուրջը, մեկ դրոշի և մեկ հրամանի ներքո: Նա իսկական զինվոր էր: Արցախյան պատերազմը հայոց պատմության վերջին 1500 տարիների հաղթական էջերից է, մեր կենսագրության կարևոր մասը, որը պետք է գնահատվի արժանիորեն:
Խորհրդակցության ընթացքում ծավալվեց անկաշկանդ ու կառուցողական զրույց: Քննարկվեցին ազատամարտիկներին հուզող հարցեր, ստեղծվեց ազատամարտի տարիներին կռվող ջոկատների հրամանատարներից կազմված խորհրդակցական մարմին` ծագած խնդիրներին լուծումներ տալու նպատակով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50