Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՍԻՍԻԱՆՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑ ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՅԱՄԱՐՏԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԵՏ

30.10.2014

Հոկտեմբերի 29-ին Սիսիանի մշակույթի տանը տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հանդիպումը <<Սիսական>> ջոկատի արցախյան գոյամարտի մասնակից ազատամարտիկների հետ: Մարզպետ Խաչատրյանը 250 ազատամարտիկների հետ խոսեց հայրենիքի պաշտպանության համար նրանց կատարած հերոսական գործերի և երկրի պաշտպանության գործին անմնացորդ նվիրվածության մասին: Մարզպետը մասնավորապես նշեց, որ արցախյան ազատամարտի յուրաքանչյուր մասնակից ազգային արժեք է և այդպիսին կմնա պատմության մեջ: Նա կոչ արեց մինչև վերջ լինել միասնական, ինչպես կռվի դաշտում, որովհետև պատերազմը դեռ չի ավարտվել և ազատամարտիկներն իրենց կատարած գործը պետք է ավարտեն պատմական վերջնական հաղթանակով: Այնուհետև պատասխանեց ազատամարտիկներին հուզող հարցերին: Ստեղծվեց Սիսիանի տարածաշրջանային երկրապահ խորհուրդ՝ Աշոտ Մինասյանի գլխավորությամբ: Այն համաձայն Ազգային ժողովի ընդունած << Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին>> օրենքով սահմանած կարգի, պետք է ներկայացնի փաստաթղթեր` <<Արցախյան ազատամարտի մասնակից>> երկրապահ անդամի կարգավիճակ ստանալու համար:

Հանդիպումից հետո մարզպետ Սուրիկ Խաչատրյանին շրջապատեցին մարտական ընկերները: Նրանք շարունակեցին իրենց անկեղծ զրույցը հուզող այլ թեմաների շուրջ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50