Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ <<ՄԵՐ ԲԱՆԱԿԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է, ՄԵՐ ԱՄՐՈՑԸ>> ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

03.11.2014



Հոկտեմբերի 30-ին Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ հանդիպումը Սյունիքի մարզի զինծառայողների ծնողների հետ: Հանդիպումը կրում էր <<Մեր բանակը մեր տունն է, մեր ամրոցը>> խորագիրը, որին ներկա էր նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Հանդիպման ժամանակ ԼՂՀ պաշտպանության նախարարը պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնեց Սյունիքի մարզից ԼՂՀ-ում իրենց պարտադիր զինվորական ծառայությունն անցկացնող 53 զինծառայողի ծնողներին:
Հանդիպման ընթացքում համերգային ծրագրով հանդես եկավ ԼՂՀ պաշտպանության բանակի <<Ասպետ>> համույթը:
Իր ելույթում ԼՂՀ ՊՆ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նշեց, որ սյունեցի զինվորները նվիրումով և ջանասիրաբար են կատարում իրենց ծառայողական պարտականությունները:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանդես գալով պատասխան խոսքով, մասնավորապես նշեց.
<<Մեր երկրի, մեր հայրենիքի անպարտելիության կարևոր մաս են կազմում Սյունիքի և Արցախի միասնականությունն ու փոխադարձ համակողմանի օգնությունը: Այս երկու լեռնաշխարհների բնակիչները ուս-ուսի կռվել են ու հաղթել: Եվ այսօր, մենք իրավունք չունենք թուլանալու և կորցնելու մեր հաղթանակը >>:
Հանդիպման ավարտին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ազգային ազատագրական պայքարում, բանակաշինության, ինչպես նաև մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար պարգևատրվել է ԼՂՀ պաշտպանության բանակի հուշամեդալով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50