Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ <<ԵՐԳԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ Է >> ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԳԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

03.11.2014


Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Ռուսաստանի ինքնիշխանության հռչակագրի ընդունման 20-ամյակին նվիրված <<Երգը` բարեկամության կամուրջ է>> ռուսական երգի հանրապետական երրորդ փառատոնի մարզային փուլը:
Փառատոնի մարզային փուլին մասնակցեց Սյունիքի մարզի 17 դպրոցների ավելի քան 34 աշակերտ:
Փառատոնի ընթացքում ժյուրին ընտրեց հաղթողներին 5 անվանակարգերում, ովքեր Սյունիքի մարզը կներկայացնեն Երևանում կայանալիք եզրափակիչ փուլին:
ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մասնագետ Նելլի Կարապետյանը իր խոսքում նշեց, որ փառատոնի նպատակն է Հայաստանի դպրոցականներին հաղորդակից դարձնել ռուս ժողովրդի մշակութային և հոգևոր արժեքներին, նպաստել ռուսական մշակույթի և ռուսաց լեզվի նկատմամբ նրանց հետաքրքրության բարձրացմանը, հայտնաբերել շնորհալի երեխաներ:
Մարզի տարբեր դպրոցներ ներկայացնող աշակերտները հանդես եկան երաժշտական կատարումներով: Նրանց գնահատեց մարզային ժյուրին, որից հետո հաղթող ճանաչված մասնակիցները կմասնակցեն փառատոնի եզրափակիչ (հանրապետական) փուլին:
Փառատոնը կազմակերպվել է "Ռուսաստանի հայերի միության", "Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի","Ռուսսկի միր" հիմնադրամի, նախաձեռնությամբ, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի նախարարությունների, Հայաստանի "Կոմպոզիտորների և երաժշտագետների միության" աջակցությամբ:
Փառատոնի նպատակն է Հայաստանի դպրոցականներին առավել ակտիվորեն հաղորդակից դարձնել ռուս ժողովրդի մշակութային և հոգևոր արժեքներին, նպաստել Ռուսաստանի, ռուսական մշակույթի և ռուսաց լեզվի նկատմամբ նրանց հետաքրքրության բարձրացմանը և դրանով իսկ աջակցել Հայաստանում ռուսական մշակույթի և ռուսաց լեզվի վարկի բարձրացմանը, Ռուսաստանի` որպես Հայաստանի ռազմավարական գործընկերոջ, նկատմամբ բարենպաստ հասարակական կարծիքի պահպանմանն ու հետագա խորացմանը:
Կազմակերպիչների խոսքով փառատոնն իր առջև խնդիր է դրել ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի օրերի շրջանակներում կազնակերպվող տարաբնույթ միջոցառումների շնորհիվ դպրոցականների համար ձևավորել մի այնպիսի գրավիչ հարթակ, որը կնպաստի ըստ նախասիրությունների վերջիններիս ունակությունների առավել դրսևորմանը, ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի նկատմամբ հետաքրքրվածության արթնացմանն ու զարգացմանը, ինպպես նաև փառատոնի շրջանակներում անցկացվող բոլոր միջոցառումները նպատակաուղղել Ռուսաստանի նկատմամբ բարենպաստ հասարակական կարծիքի պահպանմանն ու հետագա խորացմանը՝ այն դիտելով որպես ռուսաց լեզվի և մշակույթի վարկը կանխորոշող գլխավոր բաղադրիչներից մեկը:
Փառատոնի շրջանակում մարզի հանրակրթական դպրոցներում անցկացվել են ռուսաց լեզվի և ուսական մշակույթի օրեր, ռուսական երգի լավագույն կատարման մրցույթ, ռուսաց լեզվով լավագույն շարադրության մրցույթ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50